Իրավունք

«Կերել» են հիմնականում գյուղատնտեսական գրանտները

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Եվրամիության «գրանտակերների» դեմ գործի նախաքննությունը, նոր թվեր են հրապարակվում, սակայն նոր անուններ խուսափում են նշել՝ քննությանը չվնասելու համար։ Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի համար հատկացվող գումարների չափը, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, կազմում է շուրջ 409 մլն․ դրամ, ինչը մոտ 800 հազար եվրո է կազմում։ 10 մեղադրյալ անձ կա ԵՄ գործով, մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի՝ Տիգրան Սուքիասյանին, Գեւորգ Ղազարյանին, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին, Արմեն Բարեղամյանին, Անահիտ Ավագյանին, Սերգեյ Բալասանյանին, Դինա Մանուկյանին, Կարեն Ստեփանյանին։ Հրայր Գյոնջյանը եւ Գարիկ Չիլինգարյանը, որը, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, առանցքային դեր է ունեցել հափշտակությունների հարցում, հետախուզվում են։ Գլխավոր մեղադրյալը հայաստանյան գրասենյակի ծրագրերի կոորդինատոր Մոնիկա (Մարինե) Պապյանն է, որը մեծ համարում է ունեցել ԵՄ ղեկավարության մոտ եւ երկար ժամանակ որեւէ կասկած չի հարուցել։ Մոնիկա Պապյանը չի ընդունում մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար (ՀՀ քրօր․ 178-րդ հոդված, 3-րդ մաս), եւ արդեն մի քանի անգամ փաստաբան է փոխել։ Մեզ հայտնի դարձավ, որ հափշտակությունները կատարվել են հիմնականում գյուղատնտեսությանն աջակցելու համար հատկացված գրանտներից։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X