Թրամփը երկրորդ նախազգուշացումն է կատարում, ամերիկյան ուժերը հարվածել են Ասադի կողմնակից ուժերին

Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող հակա-ահաբեկչական կոալիցիայի զինված ուժերը հերթական հարվածն են հասցրել Ասադի կողմնակից ուժերին։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ ամերիկյան զինուժը հարվածում է Ասադի կամ նրա կողմնակիցների ուժերին Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում։

Մեկնաբանելով վերջին հարվածները, Պենտագոնը պարզաբանել է, որ հարվածն հասցվել է ինքնապաշտպանության նպատակներով։ Ուշագրավն այն է, որ ամերիկյան զինուժը հարվածներ հասցրել է այն դեպքում երբ Ժնեւում ընթանում են Սիրիական հարցով բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։

Մեկնաբանություն
X