Քաղաքապետը չի հասցրել

Ինչպես տեղեկացրել էինք մայիսի 12-ին պետք է տեղի ունենար Վերնիսաժ բացօթյա տոնավաճառի բացումը՝ ավագանու ընտրություններից ընդամենը 2 օր առաջ։ Սակայն սպասված միջոցառումը կարմիր ժապավեններով և քաղաքապետի ներկայությամբ այդպես էլ տեղի չունեցավ։ Վերնիսաժ բացօթյա տոնավաճառի տնօրեն Հարություն Նավասարդյանը տեղեկացրեց, որ միջոցառումը չի կայացել, քանի որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի հասցրել․ «Իսկ այս պահին դեռ որոշված չէ, թե երբ կլինի բացումը, տեղյակ կպահենք»։

Հիշեցնենք, որ Վերնիսաժի բարեկարգման աշխատանքները սկսվել էին 2016 թ․ ապրիլի 19-ից, իրականացվել են մի քանի փուլով՝ այնպես, որ առևտրականները շատ չտուժեն։ Սկզբում գործարկվեց Հանրապետություն փողոցին հարող հատվածը, ապա շինարարությունն սկսեց ընթանալ Խանջյան փողոցին հարակից տարածքում։ Սակայն անցած տարի տեղադրված սալիկները ձմռանն այնքան էին վնասվել, որ այս գարնանը դրանց մի հսկա մասը հանվեց՝ փոխարինվեց նորերով։

Մեկնաբանություն
X