Նոր ԱԺ, նոր բարքեր (լրագրային շանսոն)

ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավորները մտել են Արա Բաբլոյանի նախընտրական շտաբ, այնտեղ հայտնաբերել Բաբլոյանի ընտրողների ցուցակներն ու լիքը փող, այն է՝ ընտրակաշառք:


«Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավորները, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքով քվեարկել Արա Բաբլոյանի օգտին, որպես ընտրակաշառքի հարկադրված պատգամավորներ, միանվագ 15 հազարական դրամ կստանան «Ելք» դաշինքի ֆրակցիայից:


Այսօր առավոտյան Գալուստ Սահակյանը գնացել է, որ նստի իր սովորական տեղը, բայց Արա Բաբլոյանի թիկնապահները ժամանակին կանխել են: Իմանալով այդ մասին Բաբլոյանն ասել է՝ ոչինչ, մեծ մարդ է …


Պաշտոնների մասհանումից անմասն մնացած Արմեն Աշոտյանին, հավանաբար, կնշանակեն բժիշկ՝ Արա Բաբլոյանի թափուր թողած աթոռին նստելու համար:


Սերժ Սարգսյանն այդքան ավետարան կարդաց պատգամավորների գլխին, պատգամավորներն ասին՝ շուտ արա, հոտը սարն անց կացավ…


Հինգ տարով կվարձակալեմ 2 սենյականոց աշխատասենյակ ԱԺ-ում: Նորընտիր պատգամավոր:


Հինգերորդ գումարման ԱԺ-ն վերցրել է 6-րդ գումարման ԱԺ-ի գործուղման փողերը և թռել հայդե՝ Դուբայ: ԱԺ աշխատակազմ:


Եվ մեկ կողմնակի լուր

ՕՐՕ դաշինքի յոթի և քառսունքի արարողություններին Օհանյանը, Րաֆֆին, և Օսկանյանը չեն մասնակցել: Հարցին՝ իսկ տարուն կգա՞ն, դաշինքին մոտ կանգնած մեր աղբյուրը խեղճ-խեղճ պատասխանեց՝ հազիվ թե:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X