Ֆրանսիացիների 2/3-ը գոհ է Մակրոնի կազմած կառավարությունից

Ֆրանսիացիների 2/3-ը գոհ է ֆրանսիական նոր կառավարությունից, որը կազմվել է նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այս մասին վկայում են Odoxa կենտրոնի հրապարակած տվյալները։ Ինչպես հայտնում է France Info լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Էդուար Ֆիլիպին աջակցում են ֆրանսիացիների յուրաքանչյուր 10-ից 7-ը։ Հարցումն անցկացվել է մայիսի 17-18-ին, 1001 քաղաքացիների շրջանում։ Նոր կառավարության մասին Ելիսեյան պալատը հայտարարել է չորեքշաբթի օրը, որի կազմի մեջ մտել է 22 նախարար եւ ոլորտային գերատեսչության ղեկավար։ Ըստ գենդերային սկզբունքի, պահպանվել է հավասարությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ։

Մեկնաբանություն
X