Ալի Համենեին մասնակցել է քվեարկությանը

Ինչպես հայտնի է, այսօր Իրանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, նախագահական ընտրություններին մասնակցել է նաեւ Իրանի կրոնապետ այաթոլլահ Ալի Համենեին։ Քվեարկությունից հետո շփվելով լրագրողների հետ, այաթոլլա Համանեին ասել է, որ նախագահական ընտրությունները կարեւոր հանգրվան են Իրանի կյանքում, եւ իրանցիները պետք է ուշադիր լինել։

Նշենք, որ Իրանի նախագահի պաշտոնին հավակնում են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, Իբրահիմ Ռահիսին, Մուստաֆա Հաշիմի Թաբբան եւ Մուստաֆա Միսալիմը։ Իրանի սահմանադրության համաձայն նախագահն իրականացնում է գործադիր իշխանությունը՝ Իրանի գերագույն կրոնապետի իշխանության ներքո։

Մեկնաբանություն
X