Վենեսուելան մերժում է ԱՄՆ սանկցիաները

Վենեսուելայի կառավարությունը վճռականապես մերժում է ԱՄՆ կողմից այդ երկրի հանդեպ կիրառված սանկցիաները։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեսը՝ իր թվիթերյան էջում կատարած գրառմամբ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Կարակասն այդ սանկցիաները համարում է նողկալի, քանի որ չի կարելի ինքնիշխան պետության հանդեպ սանկցիաներ կիրառել՝ խախտելով միջազգային իրավունքն ու տվյալ երկրի օրենքները։ Նշենք, որ սանկցիաների տակ են հայտնվել Վենեսուելայի Գերագույն դատարանի անդամները:

Մեկնաբանություն
X