Հույս ունեն մեղմացնել դատավճիռը. «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է հրապարակվեր «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով դատավճիռը, սակայն դատական նիստը հետաձգվել է։ Բանն այն է, որ մեղադրյալ Արա Կիրակոսյանը հրաժարվել է իր փաստաբանից՝ Հակոբ Ճարոյանից։

«Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի միաժամանակ 4 հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության, փողերի լվացում, ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու եւ իրացնելու մեջ, սպառնում է 15 տարվա ազատազրկում։

Մեր տեղեկություններով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 12 տարի ազատազրկոում է նախատեսել Արա Կիրակոսյանի համար, որից 4 տարին արդեն մեղադրյալը անազատության մեջ է։ Փաստաբանից հրաժարվելով մեղադրող կողմն այսօր փորձել է ժամանակ շահել, հույս ունեն մեղմացնել դատավճիռը։

Նշենք նաև, որ ինքը՝ Արա Կիրակոսյանը մեղադրանքը չի ընդունում։ Վերջինս կարծում է, որ մեղադրանքը ծայրից ծայր կեղծ է, որ գործը սարքել են, փաստեր է բերում՝ ցույց տալու համար, որ առնչություն չի ունեցել գումարների կանխիկացման կամ փաստաթղթերի կեղծման հետ։ Նախորդ նիստը՝ հետևյալ հղումով։ Փաստորեն մեր արդարադատության համակարգն տնտեսական հանցագործության համար ավելի դաժան է պատժում, քան ասենք սպանության համար։

Մեկնաբանություն
X