Լոնդոնում Ասանժի կողմնակիցները հավաք են կազմակերպել

Այն բանից հետո, երբ Շվեդիայի իրավապահները հայտարարել են, որ դադարեցնում են հանրահայտ Wikileaks հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ քրեական հետապնդումը, Ասանժի կողմնակիցները հավաք են կազմակերպել Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանության առաջ, որտեղ ապաստանել է Ասանժը։

Նշենք, որ Ասանժը կասկածվում էր բռնաբարություն իրականացնելու մեջ եւ այդ մասին գործը քննվում էր Շվեդիայում սկսած 2010 թվականից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Միաժամանակ սակայն Սքոթլենդ Յարդը հայտարարություն է տարածել, որ եթե Ասանժը լքի դեսպանատան տարածքը, նրան կձերբակալեն։ Ասանժի փաստաբան Պեր Սաուելսոնը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կարող է լքել դեսպանատան տարածքը երբ ցանկանա։

Մեկնաբանություն
X