Սիրիական իշխանությունները Ժնեւում կարեւորել են ահաբեկչության դեմ պայքարի մասին հարցերը

Սիրիական իշխանությունները Ժնեւում ընթացող Միջսիրիական բանակցություններին առավել կարեւորել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պատվիրակության ղեկավար Բըշար Ջաաֆարին, Դամասկոսը առավել կարեւորում է այն հարցերը, որոնք առնչվում են ահաբեկչության դեմ պայքարին։

Ջաաֆարին նաեւ հայտարարել է, որ ներկայիս բանակցային փուլում հիմնական հարցերը քննարկվում են Սիրիական կարգավորման չորս «զամբյուղներից», եւ հիմնականում առնչվում են բացի ահաբեկչության դեմ պայքարից նաեւ ընտրություններին, անցումային կառավարմանը, սահմանդրությանը։

Մեկնաբանություն
X