Իրանի նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է 4 ժամով

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը երկարաձգվել է 4 ժամով՝ կապված մասնակիցների մեծ թվի և ընտրատեղամասերի մոտ գոյացած հերթերի հետ, հաղորդում է Reuters-ը:

«Քվեարկությունը կշարունակվի մինչև 22:00 (համընկնում է Երևանի ժամանակի հետ)»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: նախապես հայտնի էր, որ ընտրատեղամասերը բաց են լինելու մինչև 18-00-ն:

Ավելի վաղ Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Համենեին իրանցիներին կոչ էր արել ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին:

Մեկնաբանություն
X