Լավրովը քննադատել է կոալիցիայի օդուժի գործողությունները Սիրիայում

Սիրիայի յառավարական ուժերին ԱՄՆ հասցրած օդային հարվածը հակաօրինական է և խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչն էլ լիներ նման որոշման պատճառը, որ ընդունել է ԱՄՆ հրամանատարությունը, նման որոշումները ոչ լեգիտիմ են, անօրինական, Սիրիայի Արաբական Հանրապետության սուվերենության կոպիտ խախտում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լավրովը:

Նախարարը նաև հայտնել է, որ որոշ տեղեկությունների համաձայն, Սիրիայի կառավարական ուժերին հասցված հարվածի արդյունքում մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Նա ընդգծել է, որ Մոսկվան այժմ ուսումնասիրում է տեղի ունեցածի մանրամասները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժը Սիրիայի հարավային Աթ Էանֆա շրջանում ռմբակոծել էր սիրիական կառավարական ուժերի մեխանիզացված շարասյունը, որի կազմում 27 միավոր զինտեխնիկա է եղել: Նույն օրը ԱՄՆ հրամանատարությունը հայտարարել էր, որ շարասյունը խախտել էր անվտանգության գոտու սահմանը և շարժվում էր ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ ամերիկացի զինվորականները վարժանքներ են անցկացնում զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանություն
X