Ասանժը խոստացել է, որ WikiLeaks-ը կշարունակի իր գործը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Շվեդիայի դատախազության կողմից իր դեմ հարուցված գործի կարճումից հետո առաջին անգամ շփվել է լրատվամիջոցների հետ և հայտարարել, որ իր կայքը կշարունակի աշխատանքը:

«Սա կարևոր հաղթանակ էր ինձ համար... Սակայն սա ճանապարհի սկիզբն է, իսկական պատերազմը առջևում է»,- ասել է Ասանժը՝ լրագրողներին դիմելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից:

Նա հայտարարել է, որ երբեք սպառնալիքներ չի հանդուրժի իր և իր աշխատակիցների նկատմամբ, սակայն ուրախ կլինի համագործակցել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ:

Ասանժը նաև վրդովմունք է հայտնել ՄԲ ոստիկանության խոստման կապակցությամբ, թե կձերբակալի իրեն, երբ ինքը լքի Էկվադորի դեսպանատունը: Նա հույս է հայտնել, որ իր իրավաբանները կկարգավորեն նաև այդ հարցը:

Մեկնաբանություն
X