Պայթյուն՝ Իրաքի հարավում, կան զոհեր

Մի քանի մարդ է զոհվել Իրաքի հարավում մահապարտ ահաբեկչի կողմից ականապատ ավտոմեքենայի պայթեցման արդյունքում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

Միջադեպը տեղի է ունեցել հսկիչ անցակետում՝ նավթահորերի շրջանից ոչ հեռու, Բասրա նահանգում, հաղորդում է գործակալությունը: Նշվում է, որ պայթյունի արդյունքում սպանվել է երկու զինծառայող և մի քանի խաղաղ բնակիչ, որոնք գտնվում էին հարևանությամբ կանգնած ավտոբուսում:

Զոհերի ճիշտ թիվը գործակալությունը չի հաղորդում:

Մեկնաբանություն
X