Բունդեսլիգայում առաջին անգամ կին գլխավոր մրցավար կլինի

Գերմանիայի Բունդեսլիգայի 2017/2018 մրցաշրջանում 38-ամյա ոստիկան Բիբիանա Շտայնհաուսը որպես գլխավոր մրցավար կսպասարկի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը:

Նշվում է, որ երկրի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամն է, որ այդ պաշտոնում կին մրցավար է հանդես գալու:

Շտայնհաուսի հիմնական աշխատավայրը Հանովեր քաղաքի ոստիկանությունում է: 1999-ից ի վեր նա հանդիսանում է Գերմանիայի ֆուտբոլային միության մրցավար: Նախկինում նա սպասարկել է երկրի երկրորդ դիվիզիոնի, ինչպես նաև կանանց աշխարհի առաջնությունների հանդիպումները:

Մեկնաբանություն
X