Բոլորին թվում է` պատմություն են կերտում

Մայիսի 19-ին Մերձավոր Արեւելքում՝ գոնե Իրանում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Պաղեստինում խոսում էին պատմություն կերտելուց:

Իրանում կայանում էին նախագահական ընտրություններ, որոնք կոչում են բախտորոշ, վճռորոշ եւ այլն: Որքանո՞վ են այդ բնրորոշումները տեղին, հարց է, քանի որ ցանկացած նախագահի դեպքում էլ Իրանում իրական իշխանությունը Այաթոլլահ Խոմեյնիի եւ նրան ենթարկվող Իրանի հեղափոխության պահապանների գնդի ձեռքում է: Սակայն քանի որ ներկա ընտրարշավում գործող նախագահ Հասան Ռոհանիին մարտահրավեր է նետել ավելի պահպանողական, մեկուսացած եւ ինքնաբավ տնտեսության կողմնակից եւ արտաքին աշխարհի հանդեպ անբարյացակամ թեկնածու, Ռոհանիի բոլոր կողմնակիցները անհրաժեշտ էին համարում գնալ եւ քվերակել հօգուտ իրենց թեկնածուի: Մրցակից Էբրահիմ Ռաիզիի պահպանողական ու հակաարեւմտյան կողմնակիցներն էլ հարկադրյալ ակտիվություն էին ցուցաբերում: Արդյունքում մարդիկ ժամերով սպասում էին ընտրտեղամասերի առջեւ ընտրություն կատարելու համար եւ ի վերջո քվեարկության ընթացքը երկարաձգվեց մի քանի ժամով՝ մարդկանց ընտրական իրավունքի իրացումը չոտնահարելու համար: Երեկ ուշ երեկոյան ընտրատեղամասերը դեռ փակված չէին:

Իսկ ահա Իրանի մեծագույն ախոյան Սաուդյան Արաբիայում այլ առիթով էր իրարանցում, հատկապես արքունիքում: Սաուդյան Արաբվիայում այնպես էլ հուզվել ու շոյվել հանգամանքից, որ ԱՄՆ նախագահը Թրամփը երկրագնդի վրա հենց իրենց երկիրն է ընտրել որպես իր առաջին արտասահմանյան շրջագայության մեկնակետ, որ ոչ միայն տասնյակ արաբական երկրների առաջնորդների ու կրոնականների են հավաքել Էր-Ռիադում՝ Թրամփի հետ հանդիպման համար, ոչ միայն ողջ երեւակայությունն են լարել հնարավորինս ճոխ ընդունելություն կազմակերպելու համար, այլեւ իրոք հավատում են թե “պատմության նոր սկիզբ են բացում”: Սեփական պատմության առումով գուցե ճիշտ են, որովհետեւ Սաուդյան Արաբիան հարյուր տարվա պատմություն էլ չունի, եւ նավթաածխածնային դարաշրջանի ավարտից հետո էլ դժվար թե երկար կյանք ունենա, բայց ներկա պահին, քանի դեռ կան եւ ուժային կենտրոն են արաբական աշխարհում, հույս ունեն երկու խնդիր լուծել՝ տարածաշրջանում մեկուսացնել Իրանին եւ մոտենալ պաղեստինա-իսրայելյան հակամարտության լուծմանը: Երկու նպատակ, որ միանգամայն համահունչ են Թրամփի ցանկությունների հետ, սակայն չկա գրավական, որ կհաջողվի դրանք իրականացնել:

Գալով Թրամփին, նրա Էր-Ռիադից ից մեկնարկող իննօրյա շրջագայությունը Սաուդյան Արաբիա-Իսրայել-Պաղեստին- Պապի հետ հանդիպում Վատիկանում - G7-ի գագաթնաժողով Իտալիայում եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով Բրյուսելում, նույնպես բախտորոշ նշանակություն ունի՝ գոնե Թրամփի անձի եւ նախագահության համար: Այս շաբաթ Վաշինգտոնը ցնցած FBI-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հետ Թրամնփի առանձնազրույցների արտահոսքերից հետո, ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալը՝ Ռոդ Ռոզենշտայնը Հատուկ դատախազ նշանկեց FBI-ի կողմից Թրամփի եւ իր շրջապատի առնչությունները Ռուսաստանի հետ հետաքններլու համար: Այդ առաքելությունը վստահվեց FBI-ում Ջեյմս Քոմիին նախորդած, 12 տարի FBI-ի ղեկավարած եւ Քոմիի ընկերը հանդիսացող Ռոբերտ Մուլերին: Այլ կերպ ասած, այժմ Թրամփը պաշտոնապես հայտվել է FBI-ի հետաքննության ներքո եւ դա քրեական հետաքննություն է: Նման քաոտիկ իրավիճակում եթե Թրամփը տապալվի նաեւ արտերկրյա առաջին շրջագայությունում, իմիջի եւ վարկի վերականգնումը շատ ավելի բարդ կլինի:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X