Եռակողմ հանդիպում Ժնևում, քննարկվել է Սիրիայի հարցը

Ժնևում Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում է կայացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև, որը կառուցողական մթնոլորտում է անցել, այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան:

«Այսօր կառուցողական եռակողմ հանդիպում ենք անցկացրել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Մենք քննարկել են միջսիրիական բանակցություններն ու այլ հարցեր», - ըստ ТАСС գործակալության ասել է դե Միստուրան:

Վերջինիս խոսքով՝ միջսիրիական բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել հունիսին, սակայն հստակ ամսաթիվ դեռ չի որոշվել:

Մեկնաբանություն
X