Թիլլերսոնը հաստատել է ԱՄՆ պարտավորությունը՝ պաշտպանել Հարավային Կորեան

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Հարավային Կորեայի դեսպան Հոն Սոկ Հյոնի հետ հանդիպմանը հաստատել է Վաշինգտոնի պարտավորությունը՝ պաշտպանել հարավային Կորեան ԿԺԴՀ-ից, ասվում է ուրբաթ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

«Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ պարտավորությունը Կորեայի Հանրապետությունը պաշտպանել Հյուսիսային Կորեայից: Նրանք քննարկել են նաև համատեղ գործողությունների սերտ կոորդինացման կարևորությունը»,- ասված է հայտարարության տեքստում:

Մեկնաբանություն
X