Թրամփը կարգադրել է ակտիվացնել պայքարը ԻՊ-ի դեմ. Պենտագոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ակտիվացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը:

«Նախագահ Թրամփը կարգադրել է, որ բոլոր նախարարությունները, պաշտպանության նախարարության գլխավորությամբ վերանայի ԻՊ դեմ պայքարի կամպանիան: Մենք զեկույց ենք պատրաստել, որին ծանոթանալուց հետո Թրամփը կարգադրեց ուժեղացված պայքար սկսել ԻՊ-ի դեմ»,- ասել է Մետտիսը:

Պենտագոնի ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե ինչի մասին է խոսքը՝ ընդհանուր պայքարի՞, թե՞ այդ պայքարում որևէ կոնկրետ գործողության կամ գործողությունների համալիրի:

Մեկնաբանություն
X