Միջազգային

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին թիրախային հարվածներ հասցնել միայն Լիբանանում։

Նա այս մասին խոսել է Axios-ին տված հարցազրույցում։

«Ես Նեթանյահուին ասացի, որ նա պետք է ավելի թիրախային լինի։ Ոչ թե շենքեր քանդի։ Նա չի կարող դա անել։ Դա չափազանց սարսափելի է և Իսրայելին վատ տեսք է հաղորդում», - ասել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ իրեն դուր է գալիս Լիբանանն ու նրա ղեկավարությունը։

Ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ այդ երկիրը կարող է «վերակենդանանալ» Թեհրանի դեմ գործողության ավարտից հետո։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image