ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստին որպես տուժող են ներկայացել կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում Տեր Թադե)։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։
Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել էր: Մայր Աթոռ սրբազանին կալանավորելը համարել էր իշխանության նախաձեռնած եկեղեցու դեմ արշավի շրջանակում։