Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստից առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին։
Լրագրողի հարցին, թե ինչ որոշում է ակնկալում ՍԴ-ից հուլիսի 4-ին, հաշվի առնելով, որ ՔՊ պատգամավորները դիմումն անհիմն են գնահատում, Վարդևանյանը նշել է, որ նման դիրքորոշումն իր համար սպասելի էր։
«Իրենք այլ բան չէին էլ կարող ասել։ Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, պատասխանը հստակ է:Որովհետև այն ընտրախախտումների ռեսուրսը, որն իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու, ռեսուրսն որպես այդպիսին սպառվող է»,- նշել է նա: