«Այսօր կլինի, 10 տարի հետո կլինի թե իմ մահից հետո, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր»։ Այս մասին այսօր դատական նիստի ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին եւ հանրային մեղադրողներին։
Նշենք, որ այսօր պաշտպան Երեմ Սարգսյանը դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց՝ համոզմունք հայտնելով, որ Մելիքսեթյանն ի զորու չէ այս գործով արդար քննություն իրականացնել։
Հիշեցնենք, որ դատարանը մերժել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է 10 օրով:
Աջապահյանը կալանավորվել է հունիսի 28-ին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Մանրամասն՝ տեսանյութում