Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արարատ Միրզոյանի ծեծի գործով լրացուցչի նիստի ժամանակ հանրային մեղադրողը պահանջեց մեղադրյալ Թորգոմ Ասատրյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման` խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ։
Այսօրվա նիստին դատարանն ուսումնասիրելով պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը, գովասանագրերը, դրական բնութագրող բնութագրերը` հայտնեց, որ արարքը ծանրացնող հանգամանքներ չկան։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, նա իրեն մեղավոր չի ճանաչում: