Հասարակություն

Սոխ, ծիծակ ու թթու շուշան` երեխաների համար

Սոխ, ծիծակ ու թթու շուշան` երեխաների համար

Համայնքապետարանների 2025 թ. գնումների պլանին ծանոթանալիս ամենատարբեր ապրանքատեսակների կարելի է հանդիպել։ Լոռվա մարզի «Գյուլագարակ համայնքի ընդհանուր սպասարկում» ՀՈԱԿ-ի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի գնումների պլանը բավականին համեստ, բայց խայտաբղետ է ստացվել։ Առաջին երկու էջում աշխատանքում անհրաժեշտ իրերն ու ծառայություններն են, հաջորդիվ պատկերը փոխվում է։ Գնման պլանների ցուցակից առանձնացնում ենք ապրանքներից մի քանիսը 1լ ձեթ` 800 դրամ, 1 հատ կերակրի աղ` 200 դրամ, 4 հատ կծու ծիծակ՝ 600 դրամ, 2 հատ կիտրոն՝ 600 դրամ, 5 հատ մակկոֆե, 1 հատ երշիկ` 1700 դրամ, շուշանի թթու՝ 1 բանկա, վարունգի թթու՝ 1 բանկա, 1 հատ անկոր կարագ, 1 տուփ վաֆլի՝ 750 դրամ, 1 հատ կետչուպ` 450 դրամ, 1 կգ սոխ` 350 դրամ, 1 կգ արեւածաղիկ, շոկոլադե կոնֆետներ, բանջարեղեն, խմորեղեն, հաց, լավաշ, խոզի փափկամիս, հավի թեւ, գազավորված հյութեր եւ այլն: Ցուցակից պարզ է դառնում, որ համայնքապետարանում պատրաստվում են ինչ-որ առիթ նշելու:

Գյուլագարակի համայնքապետ՝ ՔՊ-ական Խաչիկ Վարդանյանին հարցրինք, թե ինչ գնումների մասին է խոսքը։ «Երեւի՝ մանկապարտեզի»: Մանկապարտեզի երեխաների համա՞ր են թթու դրած շուշանն ու կծու ծիծակը: «Չէ, Ձեզ կզանգի գնումների մասնագետը եւ ավելի ստույգ կասի»: Համայնքապետարանից մեզ ասացին, որ այդ գնումների հետ իրենք կապ չունեն, դրանք «Գյուլագարակ համայնքի ընդհանուր սպասարկում» ՀՈԱԿ-ի գնումներն են: Եթե ՀՈԱԿ է, ուրեմն համայնքային ենթակայության տակ է գտնվում, ի՞նչ գործառույթ է իրականացնում։ «Համայնքում աղբահանում է իրականացնում, այդ գնումներն էլ, բերքի տոնի հետ կապված, ՀՈԱԿ-ն է արել»: Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Լոռու մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Դսեղի գյուղամիջյան հրապարակում տեղի է ունեցել «Բերքի տոն-2025» տոնահանդեսը։ Եղել է համերգային ծրագիր, բացվել է 40 տաղավար, որում ներկայացվել է մարզի տեղական արտադրանքը, իսկ լավագույն գյուղատնտեսները պարգեւատրվել են։ Իսկ թե ՀՈԱԿ-ի այս գնումներն ինչ կապ ունեին բերքի տոնի հետ, մեզ անհասկանալի մնաց:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image