2025թ. սեպտեմբերի 20–ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանազատման ու Կիրանցի խնդրին, հայտարարելով․ «Սահմանազատված սահմանն է անվտանգության երաշխիքը, և ովքեր չեն հավատում սրան, թող գնան Կիրանց, որտեղ Ադրբեջանից ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա երեխաները դպրոց են գնում ու ֆուտբոլ են խաղում։ Ունե՞ն արդյոք նրանց ծնողները անվտանգության մտահոգություններ։ Չունեն, հակառակ դեպքում իրենց երեխաներին թույլ չէին տա դպրոց գնալ և ֆուտբոլ խաղալ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 50-60 մետր այս կողմ։ Եթե Կիրանցի երեխաները 40 տարի առանց նորմալ դպրոցի ու ֆուտբոլի դաշտի դիմացել էին, անվտանգության վախերի պարագայում էլի կդիմանային, բայց դիմանալու կարիք չկա, որովհետև կա խաղաղություն և խաղաղությունը Կիրանցում է, խաղաղությունը Հայաստանում է» ։ Կիրանց գյուղի ծնողներն ունեն անվտանգության վերաբերյալ մտաահգություններ, սակայն ո՞ւր, ո՞ր գյուղերի հանրակրթական դպրոցներ պետք է ուղարկեին իրենց դպրոցահասակ երեխաներին։ Այդ ծնողներն ինչո՞ւ պետք է իրենց զավակներին արգելեին ֆուտբոլ խաղալ նորակառույց դպրոցի խաղահրապարակում, որի կողքին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհն է ձգվում, որի եզրին էլ սահման հանդիսացող, մի մասը քարից, մեծ մասը՝ թիթեղից սարքված սահման-ցանկապատն է։ 2024թվականին սահմանազատման անվան տակ Կիրանց գյուղից մոտ 15 հեկտար հողեր, այդ թվում՝ Հայաստան -Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը Ադրբեջանին հանձնելուց, Կիրանցով ձգվող նոր ճանապարհ կառուցելուց հետո Կիրանցի նորակառույց դպրոցը Ադրբեջանի սահմանից ոչ թե 50-60 մետր է հեռու, այլ՝ 30-40 ։ Վերջին տարիներին Կիրանցի հիմնական աշակերտների թիվը նվազել է։ 2023-2024ուսումնական տարում Կիրանցի հիմնական դպրոցն ունեցել է 42 աշակերտ, 2024-2025 ուսումնական տարում՝ 34 աշակերտ։ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ այս՝ 2025-2026 ուսումնական տարում Կիրանցի հիմնական դպրոցում սովորում է 37 աշակերտ, այսինքն՝ 2 տարում դպրոցի աշակերտների թիվը 5-ով նվազել է։ Նախկինում հայտարարել էին, որ Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկելուց հետո Կիրանցի հիմնական դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, սակայն սահմանամերձ գյուղի դպրոցն այդպես էլ չի դարձել միջնակարգ ուսումնական հաստատաություն ։ Նախկին տարիներին նման Կիրանց գյուղի բարձր դասարանցիներն ամեն աշխատանքային օր Կիրանցից դասերի են մեկնում Իջևան համայնքի Ներքին Ծաղկավանի և Սարիգյուղի միջնակարգ դպրոցներ։
Հասարակություն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯