Հասարակություն

Ինչ է պետք, որ գրասենյակային աշխատողները լավ աշխատեն

Ինչ է պետք, որ գրասենյակային աշխատողները լավ աշխատեն

Գրասենյակային աշխատողների շրջանում իրականացված ուսումնասիրությունները պարզել են, որ գրասենյակային արդյունավետ աշխատանքի համար կարեւոր է մի քանի պայմանների առկայությունը, այդ թվում՝ հարմարավետ կահույքը, որի օգտին արտահայտվել են սոցհարցմանը մասնակցածների 54 տոկոսը։ Լռությունը կարեւորել են հարցվածների 53 տոկոսը, տարածքի լավ լուսավորվածությունը՝ 51 տոկոսը։

Գրասենյակի լուսամուտից բացվող տեսարանն իրենց աշխատանքի արդյունավետության վրա ազդող գործոն են համարել հարցվածների 20 տոկոսը, իսկ 18 տոկոսը կարեւորել են գրասենյակային տարածքում ծաղիկների, բույսերի առկայությունը։ Ուշագրավ է այն, որ միայն հարցվածների 15 տոկոսի համար կապ չունի գրասենյակի հարդարանքը, կահույքը կամ այլ բաղադրիչներ, 5 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել այդ հարցին։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image