Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը, ով ղեկավարում է համայնքում «Այո»-ի նախընտրական շտաբը, մարտի 10-ից մինչև ապրիլի 3-ը արձակուրդ էր վերցրել եւ իր մամուլի խոսնակի հետ ակտիվ քարոզարշավ էր իրականացնում քաղաքում:
Նրանք երեկ ողջ օրը շրջել են սննդի եւ առեւտրի օբյեկտներով, քաղաքային տրանսպորտում զրուցել հրազդանցիների հետ եւ տեղեկացրել, որ մարտի 13-ին այցելեն Սահմանադրական հրապարակ՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ կորոնավիրուսի դեպքերի հետ կապված` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը դադարեցվեց: Թե ինչու էր Հրազդանի քաղաքապետը դռնեդուռ ընկած քարոզարշավ իրականացնում, թերեւս հասկանալի է․ եթե կայանար երեկվա հանդիպումը, քաղաքապետը պատվով դուրս կգար այս իրավիճակից:
Հիշեցնենք, որ Սեւակ Միքայելյանին քաղաքապետի պաշտոնին առաջադրումը վարչապետ Փաշինյանի սրտով չի եղել, նա անգամ ասել, է որ լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են ներդրվում:
Փորձեցինք քաղաքապետից ճշտել` կվերադառնա՞ աշխատանքի, թե՞ կմնա արձակուրդում մինչեւ ապրիլի 3-ը, սակայն «խիստ զբաղված» քաղաքապետը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը, ով եւս արձակուրդ է վերցրել, մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետը շատ զբաղված է, դրա պատճառով էլ զանգերին չի պատասխանում: Նրանից հետաքրքրվեցինք՝ քաղաքապետարանի աշխատակազմից էլ ովքե՞ր են արձակուրդ վերցրել ու մասնակցում քարոզարշավին, եւ քաղաքապետը կմնա՞ արձակուրդում մինչեւ ապրիլի 3-ը։ Պողոսյանն ասաց. «Միայն ես ու քաղաքապետն ենք արձակուրդում այս պահին, շատ հնարավոր է արձակուրդը դադարեցնենք եւ վերադառանք աշխատանքի․ երկուշաբթի օրը պարզ կլինի»:
Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հասարակություն
Կարող է վերադառնանք աշխատանքի
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯