Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Նորից հարցաքննությունների են կանչում

«Հրապարակ»․ Նորից հարցաքննությունների են կանչում

Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին շաբաթներին 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթին նոր շունչ են հաղորդել։

Հարցաքննության են կանչում միջին օղակի զինվորականների, հիմնականում՝ յուրայինների, որպեսզի բարձրաստիճան զինվորականների, պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոնյաների, հիմնականում՝ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների դեմ ցուցմունքներ կորզեն։

Մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրություններին ընդառաջ սա ընդամենը պրոֆիլակտիկ, վախեցնելու համար իրականացվող օպերացիա է, որով զինվորականությանը հասկացնում են՝ չմտածեն խաղեր տալ: Սակայն չեն բացառում նաեւ ձերբակալությունները, որով կփորձեն ավելի տպավորիչ դարձնել վախի մթնոլորտը` ընդդիմության հետ «խաղեր տվողների» նկատմամբ։

Ի դեպ, ասում են՝ ԳՇ նախկին պետ, վերջերս ակտիվության նշաններ դրսեւորած Օնիկ Գասպարյանն այս պատճառով է ընդհատակ անցել, նրան էլ են հասկացրել, որ տեղը հանգիստ նստի, հակառակ դեպքում «լավ չի լինի»։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image