«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարանում հաղթել է Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Իսկանդարյանը` նշելով, որ դատարանը իրենց հայցը բավարարել է մասնակի։
Իրենք դատարանից պահանջել էին 500 հազար դրամ` որպես փոխհատուցում, դատարանը որոշել է` 250 հազար դրամ։
Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը՝ պատասխանելով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ լրագրողի հարցին, ասել էր. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»:
Տեսանյութի տարածումից որոշ ժամանակ անց Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել՝ նշելով, որ հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր ասել»։
«Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի»,-նշել էր Գրիգոր Իսկանդարյանը: