Մշակույթ

Մշտադիտարկվել են Սյունիքի հուշարձանները

Մշտադիտարկվել են Սյունիքի հուշարձանները

ԿԳՄՍ նախարարության մասնագետներն ու Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ:

Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը եւ պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք գյուղի Զվարավանք եկեղեցիները, Ագարակի քարավանատունը (խորհրդային տարիներին վերածված «Արաքս» ռեստորանի)։ 
Կապան քաղաքի տարածքում մշտադիտարկվել են Կավարտի հունական եկեղեցին, Հալիձորի բերդը, Բաղաբերդ ամրոցը, Վահանավանք վանական համալիրը, Կապան-Գորիս ճանապարհին ընկած Բղենո Նորավանք եկեղեցին, Տաթեւի վանական համալիրը, Հալիձորի դիտակետը։

Գորիսի տարածաշրջանում մշտադիտարկվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, «Հին Կյորես» բնակատեղին, եկեղեցին եւ ամֆիթատրոնը, «Հին Խոտ» բնակատեղին, Վերիշեն գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցին, Հարժիս գյուղի քարավանատունը։
Այժմ մշակվում են Բաղաբերդի նորոգման եւ վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, իսկ առաջիկայում կհայտարարվի Հալիձորի բերդի նորոգման եւ Կավարտի հունական եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image