Հասարակություն

Պարտությամբ հպարտացողը նույն զգացումը չունի բոլոր դեպքերում

Պարտությամբ հպարտացողը նույն զգացումը չունի բոլոր դեպքերում

Կարծում եմ, որ ամանորյա այս օրը կարող ենք շնորհավորել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հայոց եկեղեցու դեմ պատերազմի առաջին փուլում իր կրած պարտության առնչությամբ: Առաջին նախադասության «շնորհավորել» բառն առանց չակերտների է, քանի որ ինքն է, չէ՞, խոստովանել, որ հպարտանում է իր պարտություններով: Իսկ եթե, որքան էլ դա աննորմալ լինի, առկա է նման երևույթ, ապա մենք էլ նրան շնորհավորելու իրավունք ունենք: Ինչն, իհարկե, չի նշանակում, թե ինքը համակերպվում է այդ պարտությամբ: Բայց դա, նկատեեք, տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ նրա թշնամին ոչ թե կիսավայրենի մնացած ցեղի ներկայացուցիչն է, այլ իր ազգակիցները: Եթե, իհարկե, ինքն ազգությամբ հայ է և ընդունում է իր հայ լինելը: Իսկ արտաքին թշնամուց պարտություն կրելուց հետո ինքը ոչ միայն համակերպվել է, այլև փորձում է առավելագույնս օգուտ քաղել դրանից: Ի տարբերություն այն հասարակության և պետութան, որի ղեկավարն է ինքը:

Պետության ղեկավար մեկ այլ անձի դեպքում նման բան մտածելն ուղղակի աննորմալ բան կլիներ: Բայց այդ դեպքում թշնամուց կրած խայտառակ պարտությունից հետո այդ անձն էլ այնքան ադեկվատ կլիներ, որ ինքնակամ հրաժարական կներկայացներ: Կհայտարարեր, որ խայտառակ պարտությունը հարիր չէ երկուսուկես տարի առաջ իր «դուխով» լինելուն: Եվ, ըստ այդմ, ինքը, նախ, վայր է դնում վարչապետի լիազորությունները: Եվ երկրորդ, ԱԺ իշխող խմբակցության անդամներին առաջարկում է իրենց միջից ընտրել այն անձին, ով կկարողանա երկիրը դուրս բերել այն այնդունդից, որում այն ընկել է իր ապաշնորհության պատճառով: Իհարկե, շատ դժվար կլիներ վերջինիս ձևավորած խմբակցության անդամների շրջանում գտնել այն մեկին, ով ի վիճակի կլիներ ընդունել այդ պատասխանատվությունը: Բայց քանի որ չգիտես որտեղից Ենոքավան իջած «փրկչից» հետո ով էլ ընտրվեր վարչապետի պաշտոնում, «փրկչի» ադեկվատ քայլից հետո ավելի մեծ արհավիրք չէր պատճառի մեր ժողովրդին՝ քան այն, ինչ արդեն տեղի էր ունեցել վերջինիս պատճառով:

Ինչևէ, քանի որ ֆանտաստիկ այդ տարբերակը կյանքի չկոչվեց, մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ ունենք թշնամուց պարտված իշխանություն, որ ազգային արժանապատվությունը տրորելով՝ կատարում է թշնամու բոլոր պահանջները: Եվ այդ թվում հայոց եկեղեցին քանդելու ու դրա փոխարեն իշխանությանը ենթակա ինչ-որ կառույց տեղադրելու պահանջը: Ու քանի որ 2021-ից այս կողմ ինքը չէր կարող չկատարել իր երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերոջ պահանջը՝ ինչպիսին էլ այն լիներ, ապա չի կարող համակերպվել եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմի պարտության հետ: Իսկ քանի որ Մայր տաճարը գրոհով գրավելու և Վեհափառին չեզոքացնելու փորձը ձախողվեց, ինքը ստիպված փոխում է մարտավարությունը: Իհարկե, ինքը կերազեր, որ նախորդ տարվա դեկտեմբերի 18-ի գրոհը հաջողությամբ պսակվեր: Ու ինքը մեկ հարվածով խփեր երկու թիրախի. կատարեր, նախ, արտաքին թշնամու պահանջը և երկրորդ՝ ազատվեր ներքին թշնամուց: Պետական այն կառույցից՝ եթե ՀԱԵ-ն դիտարկենք որպես այդպիսին, որի նույնիսկ ընդամենը գոյությունը սպառնում է իր իշխանությանը: Ինչը հենց իր նախաձեռնած պատերազմի արդյունքն է:

Ինչ մնում է նոր մարտավարությանը, ապա այն արդեն ձևավորվում է «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետի ուղեղում: Ու դրա առաջին դրսևորումներից է Թալինի համայնքապետ Սափեյան Տավրոսի՝ ինքն իրեն իրավունք վերապահելը, որ հենց իր անձն է խաչքավոր նշանակվելու հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված՝ Սուրբ և Անմահ Պատարագին: Բայց որքան տեղյակ եմ, ՀԱԵ-ն սովորություն ունի (կարգն է այդպիսին) ինքնուրույն նշանակել եկեղեցու խաչքավոր: Բայց քանի որ վարչապետի աթոռից կառչած անձը որոշել է «բարենորոգել» եկեղեցին, Տավրոսի խաչքավոր նշանակվելն ինչ է, որ դա տեղի չունենա «մեծարգոյի» ցանկությամբ: Նշանակություն չունի նաև այն հանգամանքը, որ դրա հետ միասին Տավրոսն իրեն, որպես խաչքավորի, իրավունք է վերապահել պահանջելու՝ բնականաբար, Նիկոլի անունից, որպեսզի ապօրինի այդ միջոցառումն անցկացվի կարգալույծ արված նախկին հոգևորականի (Թախմազյան Արամայիսի) կողմից: Եվ ընթացքում էլ պետք է զեղչվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Կարծում եմ, որ իր գործադրած ջանքերի շնորհիվ Տավրոսը կարող է տեղ գրավել ՔՊ-ականների՝ ԱԺ նախընտրական ցուցակում: Բայց դա չի նշանակում, որ նման քայլերի շնորհիվ հունիսի 7-ի շեմին «մեծարգոն» կունենա այն հեղինակությունը, հանուն ինչի կազմակերպվում ողջ այդ ապօրինությունը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image