Այլ

Հակառուսական հիստերիա Ադրբեջանում. Մամուլ

Հակառուսական հիստերիա Ադրբեջանում. Մամուլ

Ռուսաստանում մի խումբ ադրբեջանցի վտանգավոր հանցագործների ձերբակալության ընթացքում փոխհրաձգության պատճառով երկու ադրբեջանցիների մահը Ադրբեջանում վերածել են «ազգային ողբի»: Ադրբեջանի նախագահի հրահանգով ադրբեջանական կայքերը լծվել են հակառուսական քարոզչության, իսկ պաշտոնյաները ՌԴ իրավապահների գործողությունները որակում են ֆաշիզմ, շովինիզմ ու Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն: Ադրբեջանի ՄԻՊ-ը բողոք է հղել, ՌԴ դեսպանը Ադրբեջանում կանչվել է ԱԳՆ, նույնիսկ Իլհամ ԱԼիևի նախկին փեսա Էմին Ագալարովը հայտարարել է, որ իր կազմակերպած DREAM FEST 2025-ը տեղի կունենա մեկ ամիս ուշացումով՝ Եկատերինբուրգում տեղի ունեցածի պատճառով: Չեղարկվել է ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցիների այդ հիստերիան, եթե խոսքն ընդամենը վտանգավոր հանցագործներին վնասազերծելու օպերացիայի մասին է, հանցագործներ, որոնք մեղադրվում են ծանրագույն ու բազմաթիվ հանցագործությունների մեջ: Ինչու է Ալիևը գնում Ռուսաստանի հետ հարաբերությունների լարման:

Եվ այսպես, Միլի Մեջլիսի պատգամավոր Վուգար Ռահիմզադեն հայտարարել է, որ Եկատերինբուգում տեղի ունեցածը ոչ ավել, ոչ պակաս խոսում է Ռուսաստանում աճող իսլամաֆոբիայի մասին: Նա հայտարարում է, որ սա ռուսական կողմից միակ հակաադրբեջանական շովինիստական հանցագործությունը չէ ադրբեջանցիների նկատմամբ և հավելում է, որ Ռուսաստանը պատասխան չի տվել նաև 2024 թվականի դեկտեմբերին, ադրբեջանցի պատգամավորի բնորոշմամբ՝ ադրբեջանական ինքնաթիռը հարվածելու հետ կապված: Ակնհայտ է, որ միտումնավոր հակառուսական տրամադրություններ են բորբոքում Ադրբեջանում:

Հետաքրքիր շեշտրադրում է անում Ռահիմզադեն, նշելով, որ ռուսական քաղաքականությունն ավելի ու ավելի դիսկրիմինացիա, անհանդուրժողականություն և իսլամաֆոբիա է դրսևորում իսլամական ազգերի, մասնավորապես թյուրքական ժողովուրդների նկատմամբ: Կարծում եմ, ակնարկն այստեղ հստակ է՝ ադրբեջանցի պատգամավորը փորձում է վստահեցնել, որ բազմազգ Ռուսաստանում, ռուսներն անհանդուրժող են մուսուլմանների նկատմամբ՝ դրանով փորձելով զգացմունքային հողի վրա համերաշխություն ստեղծել մուսուլմանների միջև՝ ռուսների շատ վատը լինելու մասին:

«Մի շարք աշխարհաքաղաքական գերտերություններ պարբերաբար իրենց գործողություններով ցույց են տալիս անընդունակություն՝ հարմարվելու Ադրբեջանի ինքնիշխան քաղաքականության հետ: Եվ մեր երկրի վրա ճնշումները՝ դրա ապացույցներն են: Եկատերինբուրգում սպանությունը դարձավ դրա ճնշման հերթական դրսևորումը»,- Ռահիմզադեի խոսքերը փոխանոցում է media.az-ը:

Report-ի հետ զրույցում ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր` Վասիֆ Գաֆարովը հայտարարել է, որ Եկատերինբուրգում հանցագործների վնասազերծման օպերացիայի ընթացքում ադրբեջանցիների սպանությունն ազգային պատկանելության հողի վրա կատարված սպանություն է և իսկական բարբարոսություն: Վերջինս նույնությամբ կրկնել է Ռահիմզադեի արտահայտությունները, թե իբր Ռուսաստանում դիսկրիմինացիայի, անհանդուրժողականության և ազգային պատկանելության հողի վրա, ատելությամբ պայմանավորված, շովինիստական քաղաքականություն է վարվում: Պարզ է որ հրահանգը նույն աշխատասենյակից է իջնում՝ բառամթերքն էլ նույնական է:

Վերջինս չի երկմտնում հայտարարել․«Այնտեղ բնակվող մեր հայրենակիցների փոխանցած տեղեկությունը ցույց է տալիս, որ սա ոչ թե պատահականություն է, այլ համակարգված քաղաքականության արդյունք»: Ռուսաստանում պետք է որ ամենայն լրջությամբ վերաբերվեն նմանատիպ հայտարարություններին, երբ ադրբեջանցի պատգամավորները ՌԴ-ում բնակվող արդբեջանցիների վկայություններն օգտագործում են հենց Ռուսաստանի դեմ։

Տնտեսագետ Լեվեն Յիլմազն էլ թուրքական Haber Globa հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Եկատերինբուրգում ազգությամբ ադրբեջանցիների տներում խուզարկության անցկացումն ու երկու ադրբեջանցի եղբայրների սպանությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանում չեն հաշտվում ադրբեջանցիների ազդեցության աճի հետ՝ լինի դա մշակույթ, տնտեսություն, թե տեխնոլոգիական ոլորտներ: Թուրքական հեռուստաալիքների ներգրավվածությունն այս հակառուսական արշավում եւս բավականին նշանային է: Հետաքրքիր է, սակայն, որ թուրքական հեռուստաալիք Haber Global-ը չէր բավարարվել Եկատերինբուրգում եղածը ազգային հողի վրա կատարված հանցագործություն ներկայացնելով, որոշել էին քննարկել նաև Ռուսաստանի կարգավիճակն ու ուժեղ լինել- չլինելու հանգամանքը:

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ իրենք հիմա առանձնապես ուժեղ չեն: Ռուսները վերջին շրջանում շատ են թուլացել: Դրա լավագույն դրսևորումը մենք տեսանք Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքում: Ռուսաստանը երեք տարի շարունակ չի կարողանում ավարտին ահսցնել մի պատերազմ, որը ծրագրում էր 24 ժամվա ընթացքում», —ասվում է ռեպորտաժում: 

Նշվում է, որ Ռուսաստանն իր թուլությունը փորձում է ագրեսիայով թաքցնել:
«ՌԴ-ն փորձում է վախեցնել Կենտրոնական Ասիան, Թուրքիային և Ադրբեջանին, սակայն այդ երկրի իշխանությունները պետք է հասկանան, որ չեն կարող հաղթանակ տանել՝ հարվածելով ադրբեջանական ինքնաթիռին կամ ադրբեջանցիներին կտտանքների ենթարկելով: Ռուսաստանը պետք է ընդունի Ադրբեջանի ուժը»,- ասվում է թուրքական հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ այս ամբողջ հակառուսական հռետորիկայի առիթը մի խումբ վտանգավոր հանցագործների վնասազերծման օպերացիայի արդյունքում ադրբեջանցի հանցագործներից երկուսի մահանալու հանգամանքն է: Ռուսաստանի կողմից Թուրքիային կամ Ադրբեջանին պատերազմ կարծես թե չի հայտարարվել, հարց է ծագում, թե այդ ինչ պատերազմի մասին են ակնարկում Թուրքիան և Ադրբեջանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image