Հասարակություն

Կյանքը սպիրալաձեւ է

Կյանքը սպիրալաձեւ է

Դեռ ուսանող տարիներին մեզ սովորեցնում էին, որ պատմությունը սպիրալաձեւ՝ պարույրաձեւ ընթացք ունի, վերելքի ու վայրէջքի փուլերը հաջորդում են իրար։ Թերեւս, կյանքը՝ նույնպես։ Եվ դա հատկապես նկատելի է պատմական անհատների եւ իշխանությունների՝ միմյանց փոխարինելու ժամանակագրության մեջ։ 1988-90-ին իշխանությունից հեռացած Կարեն Սերոբի Դեմիրճյանն ընդամենը 6-7 տարի անց որպես փրկիչ էր հայտնվում հանրության առաջ, նրա ոտքերի տակ 98-99-ին հարյուրավոր գառներ մորթվեցին՝ հանրապետությունով մեկ, մարդիկ երազում էին, որ խորհրդային երկրի կուսղեկավարներից մեկը նորից կառավարի երկիրը։ Այնքան էին երազում, որ նրա հեղինակության փշրանքները որդուն էլ բաժին հասան, եւ նա քիչ էր մնում 2003-ին Ռոբերտ Քոչարյանին պարտության մատներ եւ երկրի նախագահ դառնար։ 1998-ին իշխանությունից հեռացած Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ ընդամենը 10 տարի պահանջվեց, որ նախագահի երանելի թեկնածու դառնա ու մեծ թիմ ձեւավորի իր շուրջը։ 2008-ին նրան չհաջողվեց իշխանության գալ, բայց լուրջ ընդդիմադիր ուժի առաջնորդ դարձավ եւ 2012-ին արդեն խորհրդարանում ու երկրում ծանրակշիռ ներկայություն ունեցավ։ Նույն սկզբունքով 2021 թվականին նորից ասպարեզ իջավ 2008-ին իշխանությունը հանձնած Ռոբերտ Քոչարյանը, որին եւս հաջողվեց տեւական լռությունից հետո վերադառնալ մեծ քաղաքականություն եւ երկրում որոշիչ գործոն դառնալ։ Իհարկե, այս տարիներին քաղաքական ասպարեզից հեռացող քաղաքական դեմքեր եւ ուժեր էլ են եղել, որոնք երկրորդ շանս չեն ստացել, բայց դա հիմնականում իրենց պասիվությամբ է բացատրվել։ Այնպես որ, վերածննդի շանս բոլորն են ունենում, կարող է անգամ Նիկոլ Փաշինյանն ունենալ, եթե 2025 կամ 2026 թվականին հոժարակամ հեռանա՝ առանց արյուն թափելու եւ առանց ցնցումների։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image