(Քաղաքական հումոր )
Սովետական շրջանում մի անեկդոտ կար, որը հիմա շատ լավ համապատասխանում է Աննա Հակոբյանի «չինարեն խոսելուն»։
Չինական մի կազմակերպություն հայտարարություն է տալիս՝ պահանջվում է մենեջեր, որը գիտի հինգ լեզու։
Աննա Հակոբյանը դիմում է։
-Նի հուի ջի ժոանգ յույան (Քանի՞ լեզու գիտես),- հարցնում են։
- Բեշ, (հինգ),- պատասխանում է Աննա Հակոբյանը։
- Դանշի նի յոնգ Ասեյբայժան յու հույդաո (բայց դուք ադրբեջաներեն եք պատասխանում)։
- Վա՜յ, ուրեմն էլի մի լեզու գիտեմ։