Սպորտ

Հայ խաղացողը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայու՞մ

Հայ խաղացողը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայու՞մ

Ֆինն Գերագուսյանի ապագան շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ։ Անգլիական մամուլի տեղեկություններով՝ «Սանդերլենդը» կարող է դժվարությամբ պահպանել նրան, քանի որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։

Նշվում է, որ Գերագուսյանին հետևում են ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ եվրոպական տարբեր ակումբներ։ Հավանական հավակնորդների թվում առանձնացվում են «Նոթինգեմ Ֆորեսթը» և «Ռեյնջերսը»։

Այս իրավիճակում «Սանդերլենդի» համար առաջիկա շրջանը կարող է վճռորոշ լինել, քանի որ ակումբը պետք է փորձի պահել իր խաղացողին՝ աճող հետաքրքրության պայմաններում։

Նշենք, որ Գերագուսյանը արդեն հրավիրվում է Հայաստանի հավաքական: Նա հանդես է գալիս «Սանդերլենդի» երկրորդ թիմում, բայց վերջերս եղել է նաև հիմնական թիմի հայտացուցակում:

Լրահոս

Ամենաընթերցված

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...

×
Gallery Image