Քաղաքականություն

Ցեղասպանության ճանաչման թեման չպետք է ներառվի արտաքին քաղաքական օրակարգում

Ցեղասպանության ճանաչման թեման չպետք է ներառվի արտաքին քաղաքական օրակարգում

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր քաղաքական ուժը երբեք չի աջակցել այն մոտեցմանը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում։

Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը զոհերի հիշատակի հարցը վերածում է քաղաքական գործիքի, ինչը, ինչպես նշել է Զուրաբյանը, արդեն ցույց է տվել իր բացասական հետևանքները։ Նա ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչման թեման չպետք է ներառվի արտաքին քաղաքական օրակարգում այդ ձևաչափով։

Զուրաբյանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի պատասխանատվության խնդիրն է ամբողջ միջազգային հանրության առաջ և չի կարող դիտարկվել միայն որպես հայ ժողովրդի կամ Հայաստանի ներքին խնդիր։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image