Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն կարող է ներառվել Եվրամիության (ԵՄ) նոր պատժամիջոցների փաթեթում։
Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով երեք դիվանագիտական աղբյուրների։
Հրապարակման համաձայն՝ ռուս պատրիարքի դեմ պատժամիջոցներ են նախատեսված, քանի որ նրա ղեկավարությամբ Ռուս ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) հրապարակել է պատերազմը սատարող փաստաթուղթ։
Euronews-ը պատրիարք Կիրիլին նկարագրում է որպես «վիճահարույց դեմք»՝ կրոնական և քաղաքական ազդեցությամբ։
Այդուհանդերձ, Բրյուսելը թաքցնում է սև ցուցակում ընդգրկվածների ինքնությունը մինչև անդամ պետությունների կողմից վերջնական որոշում կայացնելը։
ԵՄ-ն փորձել է պատժամիջոցներ կիրառել ՌՈՒԵ-ի առաջնորդի դեմ 2022 թվականին, սակայն Հունգարիան՝ արդեն նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ, վետո է դրել որոշման վրա։
Այժմ Պետեր Մադյարի գլխավորած հունգարական նոր կառավարությունը պատրաստ է աջակցել պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներին, հաղորդում է Euronews-ը։
Ավելի վաղ՝ հունիսի 2-ին Politico-ի աղբյուրները ևս հայտնել են, որ ռուս պատրիարքը կարող է ներառվել նոր պատժամիջոցների փաթեթում։