Հասարակություն

Ուսանողը, երբ համալսարանն ավարտի,պիտի հեշտ աշխատանք գտնի

Ուսանողը, երբ համալսարանն ավարտի,պիտի հեշտ աշխատանք գտնի

Հայաստանում երիտասարդների համար աշխատանքի որոնումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Այս մասին իր հրապարակման մեջ անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ։

Նրա խոսքով՝ հաճախ երիտասարդները, երկար տարիներ սովորելով և ծնողների աջակցությամբ ավարտելով բուհը, կանգնում են աշխատանքի գտնելու դժվարությունների առաջ։ Այս իրավիճակը, ըստ նրա, համակարգային խնդիրների արդյունք է։

Կարապետյանը համոզված է, որ հիմնական պատճառը կրթական համակարգի մոտեցումներն են, որոնք բավարար չափով չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերանայել կրթության և գործնական հմտությունների միջև կապը, որպեսզի շրջանավարտները կարողանան ավելի հեշտ ինտեգրվել աշխատաշուկայում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image