Լոնդոնի կենտրոնում սպանվել է Թալայա Ռայլին /իսկական անունը՝ Մարկ Օրաբիյի/, երգերի հայտնի հեղինակ, ով համագործակցել է համաշխարհային մեծության այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Դուա Լիպան եւ Բրիթնի Սփիրսը։ 35-ամյա տղամարդու դիակը հայտնաբերել են դանակի բազմաթիվ հարվածներով՝ լոնդոնյան բնակելի թաղամասերից մեկում։ Այս մասին հայտնում է Standard պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Թալայա Ռայլիի դիակը հայտնաբերվել է հունիսի 5-ին, Սիլվերթաունում։
Ոստիկանությունը արագորեն անցել է հետաքննության անցկացմանը եւ կարճ ժամանակում ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են սպանության կատարման մեջ։Սակայն կարծես թե հետաքննությունը մտնում է փակուղի, քանի որ ձերբակալվածներից մեկին գրավով ազատ են արձակել, մյուս երկուսին՝ առհասարակ ազատ են արձակել՝ հանցանշան չգտնելով;