Հասարակություն

Էլի հերքում են ակնհայտ անհերքելին

Էլի հերքում են ակնհայտ անհերքելին

Այն բանից հետո, երբ հանրությունը սկսեց քննարկել, թե Սնուփ Դոգի համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար, կառավարությունը հանդես եկավ հերքմամբ, նշելով, որ դա իրականությանը չի համապատասխանում, առաջիկայում կներկայացվեն մանրամասներ։ «Ազատությանը» փոխանցած հերքման տեքստի առաջին բառերից իսկ երեւում է, որ կառավարությունը հերթական անգամ որոշել է պատկերավոր ասած՝ «ստի սարդոստայն» հյուսել, ու հասարակությանը գցել մոլորության մեջ։ «Հրապարակի» ձեռքի տակ հայտնված նյութերից պարզ է դառնում, որ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է 23,2 միլիոն դոլար`երեք համերգ իրականացնելու համար, որից առաջին համերգի համար՝  մոտ 6,2 միլիոն դոլար է հատկացվելու, երկրորդ համերգի համար հատկացվելու է մոտ 9 միլիոն դոլար եւ մոտ 7,9 միլիոն դոլար երրորդ համերգի համար է հատկացվելու։ Բայց մեկ աստղի անուն է նշվում, թե ինչի վրա են այս ահռելի միջոցները ծախսելու, պարզ չէ,Ընդ որում, դա արվում է ըստ կառավարության պատկերացման՝ Հայաստանում մշակութային կյանքն աշխուժացնելու համար։ Երեք համերգներից բաղկացած շարքի մեկնարկը լինելու է այս աշնանը, եւ շարունակվելու է մինչեւ հաջորդ տարի։ Առաջարկվում է Սնուփ Դոգին կամ այլ համաշխարհային նշանակության աստղի հրավիրել Հայաստան՝ համերգի։

Նույնիսկ եթե պարզվի, որ օրինակ Սնուփ Դոգի համերգը ենթադրենք հենց անվանական 23 միլիոն դոլար չէ, ապա առնվազն ձվի մեջ մազ կամ երկնքից իջած հրեշտակի քամակին կարկատան որոնելու նման կլինի իշխանության հնարավոր հակադարձումը, որովհետեւ թե 6,2 միլիոն դոլարը, թե 9 միլիոն դոլարը եւ թե 7,9 միլիոն դոլարը մեր հանրապետության համար, որտեզ հազար ու մի ավելի կարեւոր ծակուծուկ կա, քան «Սնուփ Դոգ» կամ Ջեյ Լո «խաղացնելը», ոչ թե անիմաստ ծախս է, այլ ամենապարզ տերմինաբանությամբ ասած՝ հարկատուների միջոցների վատնում, պետության փողերի փոշիացում, որովհետեւ առնվազն միայն իշխանական վերնախավի համար է համաշխարհային աստղի գալը Հայաստան կարեւոր, անկախ այն հանգամանքից, թե ինչ խուճուճ հիմնավորում կբերվի՝ մշակութային տուրիզմ, կամ Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացում կամ նման մի բան, քանի որ շարքային հայաստանցու համար «էս նեղ մաջալին» կարեւորը կիսաքաղց ու պաշարված Արցախն է ու արցախցին։ Ու առհասարակ, արդյոք ճիշտ է նման համերգի կազմակերպումը։ Ընդհանրապես՝ հիմա համերգի ու այլ նմանատիպ «զիզի բիզի» բաների ժամանակն է արդյոք, թե պետք է կենտրոնանանք ավելի լուրջ հարցերի վրա։ Ամոթ է վերջապես, ով իմանա «թուք ու նալլաթ» կտա մեզ, որ նման օրհասական վիճակում համերգ ու փառաոն ենք մեջտեղ բերել։ Տպավորություն է, որ ամեն գնով կառավարությունն ուզում է կենսական խնդիրներից հասարակության ուշադրությունը Սնուփ Դոգի ու Ջեյ Լոյի թեմաների վրա կենտրոնացնել։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image