Գյումրու համայնքապետարանում դրամական պարգևներ ստացան 2024 և 2025 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև 2025 թվականի Համաշխարհային համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչները:
Պարգևատրվեց 63 մարզիկ և 43 մարզիչ: Պարգևատրման համար համայնքային բյուջեից հատկացվել է 46 մլն 865 հազար դրամ:
Պարգևավճարները տատանվում էին` սկսած 50,000 դրամից մինչև 7,000,000 դրամ, կախված գրանցած արդյունքներից։
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, իրեն հատուկ հումորով, պարգևատրեց մարզիկներին։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին դիմելով՝ ասաց․
«Էդ սաղ մարզիկների մեջ, որ Արթուրս դուրս է գալիս, տարբերվում է, մեր շեկ, սիրուն, ջիգյարով, անմեղ տղեն է՝ Արթուրը»։
Նշենք, որ պարգևատրվածների թվում էին նաև հանրահայտ գյումրեցի ծանրամարտիկներ՝ Վարազդատ Լալայանը, Արսեն Մարտիրոսյանը և մյուսները։
Մանրամասն՝ տեսանյութում