Քաղաքականություն

Ավագանու ՔՊ-ական անդամները կես ժամ սպասել են, հետո հեռացել

Ավագանու  ՔՊ-ական անդամները կես ժամ սպասել են, հետո հեռացել

Գյումրիում ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ նիստին ներկա էին միայն ՔՊ-ական անդամները։ Մյուս խմբակցությունների՝ «Ապրելու երկիր», «Զարթոնք» եւ ՀՀԿ խմբակցությունների, ինչպես նաեւ ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը ներկա չեն եղել նիստին։

ՔՊ-ականները շուրջ 30 րոպո սպասել են՝ հուսալով, որ ավագանու մյուս անդամները կներկայանան նիստին, սակայն քվորում հնարավոր չի եղել ապահովել։

Նշենք, որ ավագանու 33 անդամներից 17-ի ներկա լինելու դեպքում քվորումը կապահովվեր։

Ըստ օրենքի՝ եւս մեկ անգամ նիստ հրավիրելու իրավունք կա։ Եթե այն չկայանա, ավագանին կլուծարվի եւ, ըստ էության, կգնան արտահերթ ընտրությունների։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image