Հասարակություն

Գորիսեցիները` ողբերգական դեպքի մասին

Գորիսեցիները` ողբերգական դեպքի մասին

Քիչ առաջ գրել էինք, որ զինված միջադեպ է եղել Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ. 

Ըստ ՆԳՆ-ի` Գորիսում նախնական տեղեկություններով նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Առուշանյանի հորեղբոր որդու կինը` Նաիրան, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին իմացել են մամուլից. «Մենք էլ չգիտենք, ճիշտն ասած, այս պահին էլ հյուր ենք։ Մենք էլ ենք նոր իմացել, ամուսինս էլ է այդ հարցերով, ոչինչ չգիտենք։ Դեռ չգիտենք` ոնց, երբ, ինչու»։

Համայնքապետարանի հաշվապահ Վարդգեսն էլ ասաց` տեղեկություն չունեն դեպքի մասին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image