Գյումրու քաղաքային իշխանությունը պաշտոնապես դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ներկայացնելով անօթեւանության խորքային ու երկարամյա խնդրի լուծման տարբերակներ։
Առաջարկները միտված են ոչ միայն տնակներում ապրող քաղաքացիների սոցիալական խնդիրների կարգավորմանը, այլև՝ նրանց արժանապատիվ կյանքի իրավունքի ապահովմանը։
Նշում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը`ասելով, որ Կառավարությանը ներկայացվել է քաղաքում առկա վթարային շենքերի ցանկը, որոնք հնարավոր է վերականգնել և տրամադրել անապահով անօթեւան ընտանիքներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է քաղաքային իշխանությունների նախաձեռնությանը՝ հանձնարարելով եռօրյա ժամկետում ներկայացնել վերանորոգման կարիք ունեցող շենքերի և բնակարանների ամբողջական ցանկը։
Սա, մեղմ ասած, խոսում է այն մասին, որ կառավարությունը ցուցաբերում է պատրաստակամություն՝ թեմային գործնական լուծում տալու ուղղությամբ։ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետն է նկատում, որ չնայած ընդդիմադիր է, բայց չի կարող չարձանագրել, որ կառավարության կողմից որոշակի դրական տեղաշարժ կա։
Մանրամասն՝ տեսանյութում