Լրջանում են խոսակցություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել է դեկտեմբերի 28-ին՝ այս տարվա վերջին պատարագի օրը, ժամանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ի վերջո Վեհարանից հանել Վեհափառին: Այս հերյուրանքներին ես չեմ հավատում, չնայած որ Նիկոլից ամեն ինչ սպասելի է: Եվ հիմա աշխատում եմ միշտ լավը մտածել, որ ամեն ինչ լավ լինի, որ չդադարենք ազգ ու ժողովուրդ լինել ու չդառնանք կիսախելագար մոլեռանդ ամբոխ:
Ըստ համացանցային աղբյուրների, որոնց հավաստիությունը CIVIC-ից ավելին չէ, Հայ առաքելական եկեղեցու խնդրին անգամ թուրքական լրատվամիջոցներն են անդրադարձել եւ գրել, որ Էրդողանին ու Նիկոլին կհաջողվի փոխել կաթողիկոսին եւ մշտնջենական բարեկամություն հաստատել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Թուրքական թերթերը, իբր, գրել են նաեւ, որ նոր կաթողիկոսին Պոլսից են բերելու, որովհետեւ Էրդողանն է այդպես ուզում: Չգիտեմ, ես թուրքական մամուլ չեմ կարդացել, չեմ կարդում եւ, հավանաբար, չեմ էլ կարդա, եթե դեկտեմբերի 28-ին չհաստատվեն մեզանում տարածվող հիմար խոսակցությունները, թե Նիկոլը «հեսա» գնալու է Էջմիածին, ու տեսեք՝ ինչ է անելու: Մի շաբաթ առաջ տեսանք Նիկոլի «ինչ անելը»: Մի երկու այլասերված եպիսկոպոս էր գցել առաջ, մի կարգալույծ արված քահանա, մի չստացված դերասան… Եվ ուզում էր այդքանով կաթողիկոսին հրաժարական պարտադրել: Ոստիկանության մասին բան չեմ ասի, որովհետեւ այդ օրն այն հազվագյուտ օրերից էր, որ նրանք ոչ թե Նիկոլի, այլ ավելի ցածր ռանգի հետույքներ էին պաշտպանում ժողովրդից:
Շատ կարեւոր եմ համարում, որ այս իրավիճակում Նիկոլն անձամբ որոշում կայացնի եւ մի այնպիսի ղալաթ չանի, որ հետո բոլորով ընկնենք ք.քը: Առանց այն էլ խորը ք.քի մեջ ենք, ու այլեւս տեղ չկա խրվելու: Հուսով եմ, որ Էրմիտաժի էքսկուրսիան իր դրական ազդեցությունը թողած կլինի նրա հայկական գեների վրա, եւ դեկտեմբերի 28-ին մենք Նիկոլին կտեսնենք ոչ թե թափառաշրջիկ հավատացյալների խմբով Էջմիածնի ճանապարհին դեգերելիս, այլ նորմալ հայ մարդկանց հետ պատարագի մասնակցելիս:
Լիահույս եմ: