UFC 323 մրցաշարից հետո կազմակերպությունը ներկայացրել է անկախ քաշային կարգերի նորացված վարկանիշները, որտեղ արձանագրվել են մի շարք կարևոր տեղաշարժեր։
Աղյուսակի առաջին հորիզոնականում պահպանվել է Իսլամ Մախաչևի դիրքը, իսկ նրա հետևից շարունակում է ընթանալ Իլիա Թոփուրիան։ Լավագույն եռյակը համալրել է Խամզատ Չիմաևը:
Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը ևս կորցրել է դիրքեր․ նա նահանջել է երկու տեղով և ներկայումս գտնվում է 15-րդ դիրքում։