Հասարակություն

Դպրոցում վիճաբանությունից հետո  8-րդ դասարանի աշակերտներից մեկին վիրահատել են

Դպրոցում վիճաբանությունից հետո  8-րդ դասարանի աշակերտներից մեկին վիրահատել են

Օրեր առաջ Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում աշակերտների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել  եւ  8-րդ դասարանի աշակերտներից մեկին վիրահատել են:  
«Վեճ ա եղել տղաների միջեւ, որից հետո Մերուժը  իրեն վատ ա զգացել, գնացել ա տուն, հետո իմացանք, որ   Հրազդանի հիվանդանոցում վիրահատել են»,- մեզ հետ զրույցում ասացին դպրոցի աշակերտները: 
Սակայն, Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում, մեզ ներկայացրեցին, որ  կոնֆլիկտ չի եղել, որ տղաները կատակ են արել. 
«Կատակ են արել, դասարանի մեջ իրար քաշքել են, մեկը գլխից բռնել ա,  մյուսն էլ՝  պատահաբար  տակից հարվածել է ներքին օրգաններին»,-ասաց դպրոցի տնօրենի ժ/պ տիկին Սեդրակյանը: Սեդրակյանին ասացինք, որ վիրահատել են տղային, տեղյակ է, թե հիմա ի՞նչ վիճակում է գտնվում տղան. «Չէ, չեն վիրահատել, տարել են բժշկի, նայել են, ինչ-որ արյուն է եղել, մաքրել են: Տղայի հայրը եկավ ստեղ, ասեց, որ տղան տանն է, քայլում է»: 
Տղայի դասղեկն էլ միջադեպը  նույնպես ներկայացրեց՝ կատակ երեխաների մեջ.  «Իրար հետ խաղացել են, առանց  մտածելու, որ կվնասեն իրար: Կատակ են արել, նման բաներ  ե՛ւ դպրոցում են լինում, ե՛ւ տանը: Ո՞նց եղավ,  որ երեխաների խաղը էդպես մեծ արձագանք գտավ»:

Տիկին Սեդրակյանին եւ դասղեկին խնդրեցինք մեզ տրամադրել  տղայի, կամ  էլ՝ նրա ծնողների հեռախոսահամարը, ասացին, որ որեւէ կոնտակտ չունեն. « Բայց մենք ձեզ հայերեն բացատրում ենք,  կատակ են արել, հիմա ի՞նչ պատրադիր է թերթով, կամ ինչ-որ հրապարակում լինի»: 

Երբ պնդեցինք, որ տան հեռախոսահամարը, տնօրենի ժ/պ մեզ ցույց տալով մատյանը, վրդովվեց.  «Նայեք մատյանի մեջ տղայի հեռախոսահամարը չկա: Դուք ինձ չեք հավատում:  Եկել են հետաքննություն արել են, նայել են, գրել են, ոչ բողոք կա,  ոչ բան կա: Ամեն ինչ փակված ա, ախր ձեզ ո՞վ ա ասել, ինչի՞ պետք ա գաք, ես չեմ հասկանում, միջադեպ ա եղել, որտե՞ղ  չեն խփում իրար, ասացի՝  կատակ են արել»: Մինչ դպրոցի ժ/պ եւ դասղեկը մեզ համոզում էին, որ ոչ մի միջադեպ էլ չի եղել տղայի հարազատը մեզ հետ զրույցում ասաց. 
«Դպրոցում վեճ է եղել, վիճաբանության ընթացքում հարվածել են տղային: Վնաս այնքանով է տարել, որ վիրահատել են: Վիրահատությունը նորմալ է անցել, հետվիրահատական շրջանն էլ նորմալ է անցնում»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image