Հասարակություն

Որ դատավորների աշխատասենյակ են մտել. Նոր մանրամասներ

Որ դատավորների աշխատասենյակ են մտել. Նոր մանրամասներ

Գրել էինք, որ Վարչական դատարանում այժմ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում, մասնավորապես` մի քանի դատավորների աշխատասենյակներում։

«Հրապարակ»֊ի տեղեկություններով 3 դատավորների` Արգիշտի Ղազարյանի, Լուսինե Բոյաջյանի եւ Մհեր Պետրոսյանի աշխատասենյակներում խուզարկություններ են տեղի ունեցել, ձերբակալվել է փաստաբան Արմեն Օհանյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնել էին որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image