Հասարակություն

Մեքենան վաճառել ենք, գումարով  կոյուղի ենք սարքել.  Վարդան Պապյան

Մեքենան վաճառել ենք, գումարով  կոյուղի ենք սարքել.  Վարդան Պապյան

Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը, այն ղեկավարներից է, որի ընտվելու հարցում դերակատարություն ունեցավ Կոտայքի մարզպետը: Ընտրվելուց հետո նա նախ փոխեց համայնքապետարանի աշխատակազմը, իր մտերիմ ընկերոջն էլ, որպես վարորդ աշխատանքի ընդունեց համայնքապետարանում: 

Համայնքային սեփականություն հանդիսացող 2 ավտոմեքենաները համայնքապետ Վարդան Պապյանը աճուրդի էր դրել: Ըստ ավագանու որոշման՝ «Թույլատրել Նոր Գեղի համայնքի ղեկավարին աճուրդային կարգով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող Մերսեդենս-Բենզ ՄԼ 320 մակնիշի, 492 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան և օտարման մեկնարկային գինը սահմանել` 1.100. 000 /մեկ միլիոն հարյուր հազար/ դրամ: Գազ 3110 մակնիշի, 448 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան և օտարման մեկնարկային գինը սահմանել` 255. հազար դրամ»:
Համայնքապետարանը մեքենաները կրկնակի աճուրդի է դնում, այս անգամ սահմանելով հետեւյալ գինը՝ Մերսեդես-Բենզ ՄԼ 320 մակնիշի, 492 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան և օտարման մեկնարկային գինը սահմանում են 770հազար  դրամ, իսկ գազ 3110 մակնիշի, 448 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենայի մեկնարկային գինը` 179 հազար դրամ: 
2019թվ-ի օգոստոսի 9- ավագանու թիվ 46 որոշմամբ կայանում է երրորդ աճուրդը Մերսեդես-Բենզ ՄԼ 320 մակնիշի, 492 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենայի մեկնարկային գինը հաստատվում է 590 հազար դրամ:  
Համյանքապետ Վարդան Պապյանից հարցրինք՝ թե ի՞նչ գնով է վաճառվել ավտոմեքենաները. եւ գումարը ի՞նչ ուղղությամբ է ծախսվել. «Մերսեդես գնահատվել է 590 հազար դրամ, մեքենան անսարք էր, մեջն էլ թրիք, բայց մեքենան վաճառվել է 649 հազար դրամով: Իսկ մյուս մեքենան 3 անգամ աճուրդ դրեցինք, չվաճառվեց, որոշեցինք՝ վերանորոգել եւ համայնքապետարանի կարիքների համար օգտագործել:  Աճուրդից ատացված գումարը գնում է ֆոնդային բյուջե, եւ ծախսվում է համայնքի վրա, մենք դրանով կոյուղի ենք սարքել»: 

-Պարո՛ն Պապյան, մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետը Նոր Գեղիիում հողամաս է գնել, եւ հայտարարագրել կնոջ անունով:  

-Անկեղծ ասաց, ո՛չ մարզպետը, ո՛չ էլ նրա կինը մեր գյուղում սեփականություն չունեն, ո՛չ էլ գնել են, ոչ էլ ինչ -որ մարդ կա, որ իրենց փոխարեն գնի, սուտ ա ձեր տեղեկությունը:  Նոր Գեղիի չէ, Նոր Գյուղում իրենք շուտվանից են հողամաս ունեցել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image